16:04 , 20 փետրվար, 2013
Կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, որ Հանրային հեռուստատեսության նոր ղեկավարը լինելու է Ռուբեն Ջաղինյանը։ Այս պնդումը անել ստիպում են մի շարք հանգամանքներ։ Նախ՝ թափուր պաշտոնի համար առաջադրվել են ընդամենը երկու հոգի՝ ինքը՝ Ջաղինյանը, և Սամվել Ֆարմանյանի նախկին օգնական ոմն Աստղիկ Ավետիսյան, ով թեև մասնագիտական որակավորման տեսակետից համապատասխանում է այս պաշտոնին (ինչպես ինքն է նշել, իր դիսսերտացիայի թեման հենց հեռուստածրագրերի տիպաբանությունն է՝ հայաստանյան հեռուստաընկերությունների օրինակով), բայց իր իսկ խոսքերով, ինքն ապավինում է զուտ իր ուժերին ու գիտելիքներին։
Ինչ վերաբերում է Ջաղինյանին, ապա նրա խոսքերով, նա մեծ վստահությամբ էլ ներկայացրել դիմումը, որովհետև համոզված է իր ունակությունների մեջ, և միակ հանգամանքը, որը խանգարում է նա, որ հարյուր տոկոսով վստահ լինի, որ պաշտոնը հենց իրեն է հասնելու, կայանում է նրանում, որ վերջնական որոշումը իրենից չի կախված։
Կից նյութն`այստեղ