ԲՀԿ-ն և ԳԱԼԱ-ն դիմելու են դատարան՝ Գյումրիում մանդատների բաշխման հարցով


14:20 , 11 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստանը» և ԳԱԼԱ-ն  ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի կիրակի օրվա` Գյումրու նորընտիր ավագանու մանդատների բաշխման վերաբերյալ հայց է պատրաստում, որն այսօր օրվա երկրորդ կեսի դրությամբ պատրաստ կլինի և կներկայացվի  դատարան:

Այս մասին  Tert.am –ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Մեր խմբակցությունների ավագանիները Գյումրիում հայց են ներկայացնելու, իրավական հարթությունում վիճարկելու ենք տեղի ունեցածը, քվեների առկայությունը, հանձնաժողովի որոշումը»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:


Հիշեցնենք, որ երեկ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը՝ ի նշան բողոքի, որ   կիրակի տեղի ունեցած թիվ 34 ԸԸՀ –ի նիստին Գյումրու 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինքը» ստացավ 17 մանդատ , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ