ՊՍԺ-ն պատրաստ է 222 մլն եվրո առաջարկել «Բարսելոնա»-ին


13:36 , 11 հոկտեմբեր, 2016

ՊՍԺ-ն մտադիր չէ հրաժարվել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Այդ մասին հայտնում է Goal-ը:

Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը պատրաստ է 222 մլն եվրո առաջարկել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:

ՊՍԺ-ում հուսով են, որ կատալոնացիների համար առաջարկը շահավետ է, քանի որ ակումբին գումար է հարկավոր` որոշ նախագծեր իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ, որը մինչև 2021 թվականը ժամկետ ունի: