11:00 , 11 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դեմ է արտահայտվել մահապատժի կիրառմանը: Պատժամիջոցը կիրառվում է աշխարհի 65 երկրում՝ ահաբեկչությունների հետ կապված հանցագործությունների դեպքում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Մահապատիժը տեղ չունի 21-րդ դարում: Հակաահաբեկչական բոլոր միջոցառումները պետք է հարգեն օրենքն ու մարդու իրավունքները»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: