09:47 , 11 հոկտեմբեր, 2016
Իրանից որ հեռու՝ Օմանի ծոցում, գտել են Գյունտեր ծովային օձ (Microcephalophis cantoris), հայտնել են Իրանի գիտնականները: Ավելի վաղ այդ թունավոր օձերը ապրել են Մալայան թերակղզու և Պակիստանի միջև գտնվող մեձափնյա ջրերում` Օմանի ծոցից ավելի քան 400 կմ հեռավորության վրա, հայտնում է gogetnews.info-ն:
Օձը հայտնաբերվել է Իրանի և Ֆրանսիայի գիտնականների կողմից մերձափնյա ջրերի ուսումնասիրության ժամանակ: Նրանք ուսումնասիրել են Պարսից և Օմանի ծոցերում ծովային օձերի կենսաբազմազանությունը:
Գյունտերի օձը առաջին անգամ հայտնաբերվել է 1864 թվականին`գերմանական ծագմամբ բրիտանացի կենդանաբան Ալբերտ Գյունտերի կողմից: Մարմնի համեմատությամբ այն շատ փոքր գլուխ ունի: