«Բարսելոնա»-ն պայման է դրել Վիդալի առաջ


21:33 , 10 հոկտեմբեր, 2016

Կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները մոտ ժամանակներս հանդիպում կունենան թիմի եզրային պաշտպան Ալեիշ Վիդալի հետ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում «Բարսա»-ի ներկայացուցիչները Վիդալից ակումբից չհեռանալու համար կպահանջեն բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել, սակայն նման խաղ չցուցադրելու դեպքում Վիդալը ստիպված կլինի հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեիշ Վիդալը խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: