Ադրբեջանն «սև» ցուցակից հանել է ռուսական էստրադայի 2 երաժշտի անուն


18:42 , 10 հոկտեմբեր, 2016

Ադրբեջանն «սև» ցուցակից հանել է ռուսական էստրադայի 2 երաժշտի անունAysor.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձանց» ցուցակից հանել է ռուսական էստրադայի երաժիշտներ Սոսո Պավլիաշվիլիի և դաղստանցի երգիչ Թիմուր Թեմիրովի անունները, հայտնում է «Интерфакс»-ը:
 
Հաղորդվում էր, որ  երաժիշտներ Պավլիաշվիլին ու Թեմիրովը նամակ են գրել և խնդրել են թույլ տալ իրենց մուտք գործել Ադրբեջանի տարածք: