Գորբաչովը կոչ է արել արգելել միջուկային զենքն ու պատերազմը


18:02 , 10 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել արգելել միջուկային զենքի կիրառումը, ինչպես նաև ապառազմականացնել միջազգային հարաբերությունները: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ սրա մասին նա հայտարարել է Ռեյկյավիկում ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարների հանդիպման 30-ամյակին նվիրված համաժողովին:

«Վերին երկու տասնամյակներում առկա խնդիրները և հակամարտությունները, որոնք միանգամայն հնարավոր է կարգավորել բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով, փորձել են լուծել ուժային մեթոդներով: Այդպես է եղել նախկին և Հարավսլավիայոըմ,  Իրաքում, և Լիբիայում, և Սիրիայում: Ժամանակն է կտրուկ և միանշանակ դնել հարցը՝ արգելել միջուկային զենքը: Եվ ավելին՝ արգելել պատերազմը»,- ասել է քաղաքական գործիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ