Պետությունը կանգնում է զինվորականների ընտանիքների կողքին


21:00 , 10 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу ԿառավարությունՀայկական պետականության ամրապնդման համար ժամանակի ընթացքում կարևոր նշանակություն են ստացել տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը: Տարբեր ուղղություններով այսպիսի ծրագրերի կյանքի կոչումը նպաստում է երկրում սոցիալ-տնտեսական լարվածության թուլացմանը և խոցելի սոցիալական խմբերի դրության բարելավմանը: Չնայած այդ հանգամանքին՝ պետության կողմից տրամադրվող աջակցությունը դեռևս բավարար չէ, քանի որ առկա պահանջները բավարարելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ:

Թերևս պետության կողմից իրականացվող աջակցության առանցքային ծրագրերից պետք է առանձնացնել զոհված զինծառայողների (նաև մահացած) կամ հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ընտանիքներին համապատասխան աջակցության տրամադրման ծրագիրը: 2003-ից գործող այս ծրագրի համաձայն՝ պետությունը փորձում է աջակցել զոհված կամ հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ընտանիքներին, որպեսզի նրանց կյանքն առավել բարեկեցիկ դառնա:

Կառավարությունը յուրաքանչյուր տարի ՊՆ-ին հատկացնում է 500 միլիոն դրամ, որը բավարարում է լուծել զոհված, մահացած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների շուրջ 60 ընտանիքի տանիք ունենալու հիմնախնդիրը։ Միայն վերջին 10 տարիների ընթացքում (2003-2014թթ.) բնակարանով է ապահովվել 2286 ընտանիք: 2016-2018թթ-ին նախատեսվում է լուծել 180 ընտանիքի բնակարանային խնդիր:

Զինծառայողների ընտանիքներին աջացության տրամադրումն ունի ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական նշանակություն: Պետությունը այսպիսով ցույց է տալիս, որ ծանր պահերին կարող է սատար կանգնել իր անվտանգությունը պաշտպանող զինվորի ընտանիքին: