Չինաստանում 14-ամյա դեռահասին դատապարտել են ցմահ ազատազրկման


20:33 , 10 հոկտեմբեր, 2016

chinaAraratnews.am-ը գրում է.

Չինաստանի իշխանությունները ոստիկանության քոլեջում ուսանող 14-ամյա տղային դատապարտել են ցմահ ազատազրկման՝ համադասարանցու սպանության գործով: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ըստ աղբյուրի՝ երկրի դատական պրակտիկայի ընթացքում անչափահաս իրավախախտների նկատմամբ նման պատիժ հազվադեպ է կայացվում:

Խու Ցյան դանակահարել էր իր համադասարանցուն 2013 թ. դեկտեմբերին, ինչի համար 2014 թ. դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, սակայն այս տարի դատարանը վերանայել է դատավճիռը և տղային ցմահ զրկել ազատությունից: