Մակար Ղամբարյանը՝ փոխնախարար


17:14 , 10 հոկտեմբեր, 2016
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մակար  Ղամբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ:

Կառավարության ղեկավարի՝ մինչ այդ ընդունած որոշմամբ,  Մակար Ղամբարյանն ազատվել  էր Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։

Այս պահին նախարար Վաչե Գաբրիելյանն ընդամենը մեկ տեղակալ ունի: