Վանաձորում ընդդիմության երեք ուժերի դաշինքը 18 պոտենցիալ ձայնից ստացավ ընդամենը 14-ը, իսկ ՀՀԿ-ն, իր 15 ձայնից բացի, ստացավ ևս 4 ձայն:
Մեղադրել ՀՀԿ-ին էս ամենում լուրջ չէ... Ընդդիմությունից կուսակցական կարգապահություն ակնկալելը ևս լուրջ չէ, քանի որ նույն ավագանու անդամների մի զգալի մասը նրանց կուսակցական ցուցակներում հայտնվել են այս կամ այն պայմանավորվածության արդյունքում:
Թե ով գնաց հայկական ավանդական «քցելու» քայլին, էտպես էլ պարզ չի դառնա, դրա փոխարեն ՀՎԿ, ԲՀԿ, ԼՀԿ կսկսեն իրար մեղադրել շարունակ: Մի բան հաստատ է՝ ընդդիմադիր ուժերը պետք է վերակազմակերպվեն, որպեսզի չմնան ընդդիմադիր խաղացող կուսակցությունների հույսին: