Facebook-ը կգործարկի կորպորատիվ մեսենջեր


21:15 , 10 հոկտեմբեր, 2016

Facebook-ը մտադիր է պաշտոնապես գործարկել իր կորպորատիվ մեսենջերը՝ Facebook at Work-ը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Հստակեցվում է, որ նոր մեսենջերից կարող են օգտվել մեկ ընկերության աշխատակիցները։

Facebook-ը փորձարկել է նոր ծրագիրը մոտ 2 տարի և պատրաստվում է ավելին պատմել իր մշակման մասին, այդ թվում, թե ինչ գումար է գանձելու ընկերությունից յուրաքանչյուր աշխատակցի համար, որը կօգտվի նոր ծրագրից։