Պուտինը ժամանել է Ստամբուլ


15:54 , 10 հոկտեմբեր, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ, որտեղ կմասնակցի Համաշխարհային էներգետիկ համաժողովի հատուկ նստաշրջանին:

Պուտինը Ստամբուլում նաև հանդիպումներ կունենա Թուրքիայի և Վենեսուելայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Նիկոլաս Մադուրոյի հետ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Էրդողանը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը և տարածաշրջանային մի շարք այժմեական խնդիրներ և հատկապես Սիրիայի հարցը: