15:38 , 10 հոկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Արևելյան Երուսաղեմում պաղեստինցին գնդակահարել է երկու մարդու, այդ թվում՝ ոստիկանի, և վիրավորել ևս վեց հոգու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, պաղեստինցին սկսել Է կրակել՝ ավտոմեքենան կանգնեցնելով տրամվայի կանգառի մոտ, որից հետո փորձել է թաքնվել ոստիկանությունից: Հետապնդումից և փոխհրաձգությունից հետո, որի հետևանքով էլ զոհվել է ոստիկաններից մեկը, հարձակվողին գնդակահարել են:
Այդ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Համաս» ռազմականացված խմբավորումը: