Chanel-ի՝ գարուն-ամառ 2017 ցուցադրության դիմահարդարումը (Ֆոտոշարք)


15:30 , 10 հոկտեմբեր, 2016

5Wnews.am-ը գրում է.

80-ականների կերպարների նորաձեւությունը, որտեղ սնգույրը նույն վառ երանգին էր, ինչ շրթներկը, վերադառնում է։

Նորաձեւության ցուցադրությունները դիտելով՝ կարելի է ասել, որ  90-ականների միտումներին փոխարինելու են գալու 80-ականների նորաձեւության միտումները։

Chanel  նորաձեւության տան վերջին ցուցադրության դիմահարդարումը այդ ամենի վառ ապացույցն է։

Նորաձեւության տան դիմահարդարները օգտագործել են շուրթերի մեկ հիմնական գույն։

Coco Code Harmonie de Bush սնգույրը քսել են մոդելների այտոսկրերի վերին հատվածում, նույն երանգով էլ մշակվել են նրանց կոպերը։

«Այս դիմահարդարման մեջ կարեւոր է ընտրել ստվերաներկի եւ սնգույրի վառ ու հյութալի երանգներ։ Կարեւոր է, որ սնգույրի եւ ստվերաներկի գծերը իրար զուգահեռ լինեն եւ արտահայտեն 80-ականների վերջերին տարածված դիմահարդարումը»,- ասում է նորաձեւության տան գլխավոր դիմահարդարը։

1245

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ