Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի մաթեմատիկական ապացույցը


13:40 , 20 փետրվար, 2013

Բոլորիս համար պարզ ա որ փետրվարի 18-ին Րաֆֆին տարել է փայլուն ու աննախադեպ հաղթանակ: Բայց ահա և դրա մաթեմատիկական ապացույցը: 

Գրաֆիկը ցույց է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հավաքած ձայների կախվածությունը տվյալ տեղամասում քվեարկության մասնակցության տոկոսից: Սերժի դեպքում ինչքան բարձր է մասնակցության տոկոսը, այնքան ավելի շատ ձայն է հավաքել նա տվյալ տեղամասում: Րաֆֆու դեպքում նկատվում է ճիշտ հակառակը: Տվյալները վերցված են ԿԸՀ պաշտոնական կայքից, բոլոր 1988 տեղամասերի համար:

Մաթեմատիկորեն որևէ ակնհայտ կախվածություն չպետք է նկատվի: Դեմոկրատական երկրներում թեկնածուի հավաքած ձայների տոկոսը անկախ է տվյալ տեղամասի ընտրազանգվածի ակտիվությունից: