Արցախի բյուջեի ահռելի բաժինը ապահովող Base Metals ընկերության նոր հանքավայրը՝ Կաշենում


13:15 , 10 հոկտեմբեր, 2016
Արցախի բյուջեի ահռելի բաժինը ապահովող Base Metals ընկերության նոր հանքավայրն է Կաշենում։

Գերժամանակակից, կոկիկ ու խնամված արտադրություն, որի մեջ մարդիկ ոչ միայն հսկայական ֆինանսներ են դրել, այլ, նախևառաջ, հոգի և նվիրվածություն Արցախի հանդեպ։

Ընկերության եկամուտները նոր ներդրումների տեսքով մնում են Ղարաբաղում՝ ապահովելով 1000-ից ավել աշխատատեղ ու դառնալով Արցախի բիզնես-միջավայրի ու տնտեսության այցեքարտը։

Այս դարում, երբ փողը սահման չի ճանաչում, մեր ապագան ազգային նշանակության կապիտալի մեջ է, գումարների, որոնք, նյութականից բացի, հավելյալ արժեք են ստեղծում մեր Հայրենիքում։