Հին Երևանի Սարդարի այգու ծառուղին


06:41 , 10 հոկտեմբեր, 2016

Մի դրվագ Հին Երևանից. Սարդարի այգու ծառուղին՝ պատկերված 20-րդ դարասկզբի փոստային բացիկի վրա:

Հետաքրքիր կլինի տեղեկանալ, թե որտեղ էր գտնվում դեռևս 17-րդ դարում Երևան այցելած ճանապարհորդների կողմից նկարագրված հանրահայտ Սարդարի այգին: Ըստ հին քարտեզների և 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի կողմից կազմված Երևանի հատակագծի՝ այն տեղակայված էր նախկին Երևանի բերդի Սարդարի պալատի դիմացի (ներկայիս «Նոյ» գինու-կոնյակի գործարան), Հրազդանի աջ ափից («Կարմիր» կամրջից) սկսվող տեղանքից՝ մինչև ներկայիս Նորագյուղ թաղամասը (նախկին «Փոքր բերդը»): Այժմ այդ տարածքում է գտնվում Խաղողագինեգործական գիտական կենտրոնը: