19:15 , 9 հոկտեմբեր, 2016
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր Twitter-ում մեջբերել է Խուանիտա Բրոուդրիկի մեղադրանքները ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հասցեին բռնաբարության մեջ:
Բրոուդրիկն իր մեղադրանքներում պնդում է, որ Քլինթոնը իրեն բռնաբարել է 1978 թվականին: Նրա մեղադրանքները դատարանում չեն դիտարկվել:
Բրոուդրիկը մեղադրել է նաև նախկին նախագահի կնոջը՝ Դեմոկրատական կուսակցույունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին այն բանում, որ նա բռնաբարությունից հետո սպառնացել է իրեն:
