Երուսաղեմում ահաբեկչության զոհ են դարձել երկու իսրայելցի


17:45 , 9 հոկտեմբեր, 2016
_81440530_israeltwoԵրկու իսրայելցի մահացել են վնասվածքների հետևանքով, որոնք ստացել են Երուսաղեմում կատարված ահաբեկչության հետևանքով, հայտնել է Haley CAHAL ռադիոկայանը:

Ավելի վաղ՝ առավոտյան, արաբ ահաբեկիչը կրակ է բացել տրամվայների կանգառում գտնվող մարդկանց, մարդատար մեքենաների և նրան հետևող ոստիկանների ուղղությամբ և վիրավորել է 8 մարդու:

Ահաբեկչության զոհ են դարձել մի տարեց կին և ոստիկանության աշխատակիցը, որը մասնակցում էր ահաբեկչի հետապնդմանը: Ահաբեկիչը սպանվել է. պարզվել է, որ նա Իսրայելի 39-ամյա քաղաքացի էր: