Գիտնականները Մարսի վրա տարօրինակ կառույցներ են հայտնաբերել


15:45 , 9 հոկտեմբեր, 2016

mars-cityՄարսի նոր լուսանկարներում վիրտուալ հետազոտողները քաղաք-ամրոցի ավերակներ են նկատել, ինչը վկայում է Կարմիր մոլորակի վրա գիտակից արարածների գոյության մասին, գրում է u-f.ru-ն:

ՉԹՕ-ի հետազոտությամբ զբաղվողները պնդում են, կառույցի ավերակները մանրամասն թաքցված են ժայռերի արանքում:

«NASA-ի մարսագնացի ուղարկած գրեթե յուրաքանչյուր լուսանկարում երևում է արհեստականորեն կտրված կամ կառուցված մեկ հստակ օբյեկտ»,- հայտարարել են գիտնականները: Լուսանկարները անվանել են «օտար քաղաքի ավերակները Մարսի վրա»: