ՏԻՄ ընտրությունները վերհանեցին քաղաքական, հանրային վառ գույները և արատավոր բծերը


16:00 , 9 հոկտեմբեր, 2016
Картинки по запросу ընտրությունՀոկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած հերթական ՏԻՄ ընտրությունները լակմուսի թղթի պես վերհանեցին ինչպես մեր քաղաքական, հանրային ու մարդկային ներկապնակի վառ գույները, այնպես էլ՝ արատավոր բծերը…
Հատկապես Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքները վկայեցին, թե իրապես ով ում բարեկամն է, ավելի ճիշտ՝ ով է ժողովրդի բարեկամը և ով է, ըստ էության, ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որը մի կողմից ստանում է ծանրակշիռ քվե, հայտնվում կամք թելադրողի դիրքերում, մյուս կողմից՝ առանց անձնական ու նեղկուսակցական հավակնոտության միավորվում է հանուն քաղաքի ու երկրի զարգացման հեռանկարի…
Մնացյալը փոքրոգի ու կանխակալ մեղադրանքներ են, որոնցից, հավատացեք, տուժում են ոչ թե անձերը, այլ արդեն հուսահատ ու աղքատ ժողովուրդը: Իսկ նրա հավատի և ընտրության հետ հաշվի չնստելն առնվազն անբարոյականություն է…