Արցախում զինվորներին պահապան խաչքար-հուշակոթող է տեղադրվել


12:42 , 9 հոկտեմբեր, 2016

Երեկ Արցախի սահմանային հատվածներից մեկում տեղի ունեցավ «Սահմանաքար» անվամբ գեղեցիկ հուշակոթողի բացման արարողությունը: Հուշակոթողն իրենից խաչքար է ներկայացնում, որն այսուհետ պետք է լինի մեր զինվորների պահապան խաչը: 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, երախտիքի խոսքեր հնչեցին հուշակոթողի  հեղինակի ու այս գաղափարն իրականություն դարձրած բարերարների հասցեներին:

Միջոցառմանը ներկա հյուրերի, բարերարների, բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ հուշակոթողի բացման հանդիսավոր արարողության վերջում մեր զինվորներն արցախցի դպրոցականների հետ միասին հուշաքարի տարածքում տնկիներ տեղադրեցին՝ ի նշան սերունդների շարունակականության: 

Նյութը՝ BlogNews.am