14:00 , 9 հոկտեմբեր, 2016
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում «Մեթյու» փոթորկի զոհ է դարձել 10 մարդ, հայտնում է Associated Press-ը:
«Ցավոք, «Մեթյու» փոթորիկը Հյուսիսային Կարոլինայում խլել է 3 մարդու կյանք: Վտանգը դեռևս չի անցել: Մի կորցրեք զգոնությունը: Մնացեք տանը»,- հայտնել է Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Փեթ Մակքորին իր պաշտոնական Twitter-ում:
Նրա տվյալներով՝ ավելի քան 300 հազար մարդ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, փակվել են մի շարք ճանապարհներ:
Ջորջիա նահանգի իշխանությունները նույնպես հայտնել են 3 զոհերի մասին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆլորիդա նահանգում փոթորկի հետևանքով զոհվել է 4 մարդ:



