Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել է Սիրիայի հարցով Ֆրանսիայի բանաձևը


11:30 , 9 հոկտեմբեր, 2016

168.am -ը գրում է.

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետո է դրել Սիրիայի հարցով ֆրանսիական բանաձևի վրա, որն արգելում էր սիրիական Հալեպ քաղաքում ռազմական ավիացիայի թռիչքները, հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:

Ֆրանսիայի պատրաստած և Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի աջակցությունը վայելող բանաձևի օգտին քվեարկել է խորհրդի 11 անդամ, դեմ են եղել 2-ը՝ Ռուսաստանն ու Վենեսուելան, ևս 2 անդամ ձեռնպահ է քվեարկել:

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ է, այնպես որ նրա քվեարկությունը հավասարազոր է եղել վետոյի:

Մինչ փաստաթղթի քվեարկությունը Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ այն պետությունը, որը կարգելափակի բանաձևը, իրեն կվարկաբեկի ողջ աշխարհի աչքում:

Ռուսաստանը պատրաստել էր այլընտրանքային նախագիծ՝ Հալեպի արևելյան հատվածից դուրս բերել իսլամիստների զինված ջոկատներին, սակայն Անվտանգության խորհուրդը չի աջակցել բանաձևին: 9 երկիր դեմ է քվեարկել, 4-ը՝ կողմ, 2-ը՝ ձեռնպահ: