Մադուրոն կպարգևատրի Պուտինին «խաղաղության մրցանակով»


00:30 , 9 հոկտեմբեր, 2016

maduro_10Araratnews.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախկին նախագահ, հանգուցյալ Ուգո Չավեսի պատվին խաղաղության մրցանակ ստեղծելու մասին: Ըստ ՌԲԿ-ի՝ նա հայտարարել է, որ պարգեւը հանձնելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Որոշեցի Ուգո Չավեսի պատվին մրցանակ ստեղծել՝ խաղաղության եւ ինքնիշխանության համար: Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի է այդ պարգեւին»,- ասել է Մադուրոն:

Նա նաեւ ռուսական առաջնորդին որպես «խաղաղության մարտիկ» է բնորոշել: