Թուրքիան վիզաների չեղարկման հարցի շուրջ բանակցում է Ռուսաստանի հետ. թուրք նախարար


15:28 , 8 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ երկիրը բանակցում է Ռուսաստանի հետ վիզային սահմանափակումների չեղարկման հարցի շուրջ: Այս մասին գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը:

«Մինչ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում ճգնաժամը՝ մեր երկրների քաղաքացիները կարողանում էին առանց վիզա ստանալու անհրաժեշտության ազատ ճամփորդել: Դա նպաստում է թե՛ զբոսաշրջությանը, թե՛ առևտրային հարաբերություններին: Անշուշտ, այժմ տարբեր հանդիպումների շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են համապատասխան բանակցությունները, որոնք ուղղված են վիզային սահմանափակումների չեղարկմանը: Սակայն այդ ամենից առաջ պետք է չմոռանանք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները կհասնեն նախկին մակարդակին այն դեպքում, եթե Ռուսաստանն ի վերջո չեղյալ համարի Թուրքիայի հանդեպ սահմանած պատժամիջոցները», - ասել է Զեյբեկչին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ