15:20 , 8 հոկտեմբեր, 2016
Նորվեգացիներն ուրախ չեն, որ երկրի իշխանությունները ցանկապատ են կառուցում Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք այդ ցանկապատը չենք ուզում: Մենք Ռուսաստանի հետ ուզում ենք նույնպիսի հարաբերություններ, որ ունեցել ենք այս բոլոր տարիներին»,- ասել է տաքսու վարորդ Սիվոնա Թուքերը:
«Դա նման է, որ ինչ-որ մեկը ձեր հետնաբակում երկմետրանոց ցանկապատ կառուցի: Դուք կզարմանայիք, թե ինչու է ձեր հարևանը դա անում»,- ասել է նա:
«Երկաթե վարագույրի» անկման ժամանակից ի վեր երկու երկրների իշխանություններն աշխատել են կապերը կարգավորելու և տեղի բնակիչների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար: «Շատ նորվեգացիներ Ռուսաստան են մեկնում ավելի էժան բենզինի և ալկոհոլի համար, իսկ ռուները Նորվեգիա են գալիս զանգվածային սպառման ապրանքների համար:
Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները սկսել են ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին՝ այնտեղ վերահսկողության միջոցները խստացնելու և փախստականների հոսքը կարգավորելու համար: Ցանկապատի երկարությունը 200 մ է, բարձրությունը՝ 4 մ:
Ցանկապատի կառուցումը պետք է ավարտվեր առաջիկա շաբաթներին, սակայն խնդիր է առաջացել: Բաժիններից մեկը պետք է տեղափոխել և նորից կառուցել, քանի որ այն չափազանց մոտ է դրվել ռուսական սահմանին, հայտնում է BBC-ն:
«Հիմա դա ավելի շատ գումար կարժենա, քան նախկինում: Այդ ամբողջ ցանկապատը ծաղրանք է»,- կարծում է Թուքերը: