Անկարայում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց


13:24 , 8 հոկտեմբեր, 2016
 Անկարայում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենցԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում Հայմանա ճանապարհի մոտակայքում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ 2 մահապարտ պայթեցրել են իրենց:

Ըստ Demokrathaber-ի՝ նրանք նման քայլի են դիմել,  երբ իրավապահները հրամայել են նրանց հանձնվել:

Տեղեկությունների համաձայն՝ նրանք ծրագրել էին ականապատ  մեքենայի միջոցով ահաբեկչություն իրականացնել, սակայն ոստիկանների կողմից շրջափակվելուց հետո պայթեցրել են իրենց:

Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան հաստատել է ահաբեկչության ծրագրի մասին լուրը: Իրավապահներին հաջողվել է պարզել ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Նրանցից մեկը ենթադրաբար կին է եղել: