Ոստիկանությունը հաստատում է. Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՃՈ պետին


12:12 , 8 հոկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանը։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի 2015թ. հուլիսի  2-ի հրամանով նշանակվել էր  ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին: