Հաիթիում կործանարար փոթորկի զոհերի թիվը հասել է 877-ի


11:24 , 8 հոկտեմբեր, 2016

14628254_1108846045836700_2011778170_nAraratnews.am-ը գրում է.

Հաիթի կղզում «Մեթյու» կործանարար փոթորկի  զոհերի  թիվը հասել  է 877-ի` հաղորդում է   Reuters-ը` վկայակոչելով տեղի  իշխանություններին:

2007-ից ի վեր Ատլանտյան օվկիանոսում ամենահզոր  փոթորիկն անցել  է  Կարիբյան ծովի կղզիներով: Այն Հաիթիի էր հասել հոկտեմբերի 4-ին: Կղզի  պետությունը, որը  դեռ ուշքի չի  եկել 2010-ի ավերիչ  երկրաշարժից, երբ զոհվեց 222.570 մարդ, դարձյալ տարերքի ձեռքին խաղալիք դարձավ:

Սկզբում իշխանությունները  հաստատել  էին  տարերքի հարվածից շուրջ 800 մարդու զոհվելը: Տասնյակ հարյուրավոր մարդիկ զրկվել են տնից, հարյուրավորներ համարվում են անհետ  կորած:
Ըստ  ճշտված  տվյալների` «Մեթյուն» Հաիթիում սպանել  է 877 մարդ:

Այժմ «Մեթյուն» գտնվում է ԱՄՆ-ի  արևելյան ափերին: Տարերքը  մոլեգնում է  Ջորջիայի, Ֆլորիդայի և Հարավային Կարոլինիայի  նահանգներում, որտեղ հայտարարվել  է արտակարգ դրություն: Տարհանվել  է ավելի  քան 2  մլն մարդ: