Ինչքան էլ զարգանաք ու տեխնոկրատ դառնաք, երբեք թուղթն ու գրիչը ձեռքներիցդ վայր չդնեք


10:45 , 20 փետրվար, 2013

Ժողովուրդ ջան, ինչ ուզում է լինի, ինչքան էլ զարգանաք ու տեխնոկրատ դառնաք, երբեք թուղթն ու գրիչը ձեռքներիցդ վայր չդնեք: Այլ կերպ պարզապես չեք կարող հասկանալ և ադեկվատ ըմբռնել ձեր շուրջը զարգացող իրադարձությունները: Խզբզեք, սխեմաներ նկարեք, ու հաստատ ճշմարտությունը կժպտա ձեզ թղթի միջից: Այլ տարբերակ չկա: Միայն թղթի ու գրիչի օգնությամբ է, որ կարող եք մտածել առանց կողմնակի ազդեցության: Մնացած բոլոր դեպքերում դուք ընդամենը տեղեկատվական ագրեսիայի օբյեկտ եք: 

Սա իմիջիայլոց...