Փոլ Մաքքարթնին Թեհրանում՝ Վիգեն Տերտերյանի հետ հանդիպման ժամանակ (photo)


07:56 , 8 հոկտեմբեր, 2016

Ներկայացնենք համացանցում առկա մի ուշագրավ լուսանակար՝ Փոլ Մաքքարթնիի՝ Թեհրան այցելության մասին պատմող քիչ հայտնի փաստի մասին: Իսկ պատմությունն այսպիսին էր. 1968-ի սկզբին հանրահայտ «Բիթլզ» խմբի երաժիշտները ուղևորվել էին Հնդկաստան: Եվ ահա, Անգլիա ետդարձի ճանապարհին Փոլ Մաքքարթնին և դերասանուհի Ջեյն Էշերը (այն ժամանակ նրանք նշանված էին) երկու օրով հանգրվանում են Թեհրանում: Այդ կարճատև մասնավոր այցի ընթացքում Փոլն ու Ջեյնը հանդիպեցին նաև իրանահայ ճանաչված փոփ երգիչ Վիգեն Տերտերյանի հետ: Լուսանկարում կիթառով Վիգեն Տերտերյանն (1929-2003) է, որին ժամանակակիցները անվանում էին «Պարսից ջազի Սուլթան»: