09:58 , 20 փետրվար, 2013
Անկախություն ձեռք բերելով՝ մենք՝ որպես հանրություն, ի վիճակի չեղանք կառուցել նորմալ պետական համակարգ: Մենք ստեղծեցինք մեկ անձի վրա խարսխված իշխանական համակարգ, ում ենթարկվում են իշխանության բոլոր ճյուղերը՝ բացարձակապես չունենալով ինքնուրույնություն: Մենք նաև ի վիճակի չեղանք ստեղծել արդարադատության համակարգ:
Նման երկրում համապետական ընտրություններ չեն կարող լինել: Ու դրսի դիտորդների գնահատականները՝ իբր միջազգային չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ, «Սուտասանը» հեքիաթի ժանրից են: Իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները ժողովրդավարության խորացման մասին՝ նույնպես:
1. Ընտրությունները սոսկ առիթ են, որպեսզի բարձրագույն իշխանավորները տեսնեն իրականությունը իր ողջ դաժանությամբ ու եթե ունեն բավարար խելք, անհրաժեշտ հետևություն անեն:
2. Ընտրությունները սոսկ առիթ են ընդդիմության համար հանրային կյանքը վերափոխելու ունակ շարժում ձևավորելու համար:
Ցավոք, առ այսօր այդ երկու կետերից և ոչ մեկը չի իրականացվել: