Արքայադուստր Դիանայի ավտոմեքենան աճուրդի են հանել 70 հազար դոլարով


23:18 , 7 հոկտեմբեր, 2016

Audi կաբրիոլետը, որը արքայադուստր Դիանան գնել է 1994 թվականին, վաճառքի է հանվել Jewels in the Crown աճուրդում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին, հայտնում է Hello պարբերականը:

Դիանան կանաչ սպորտային ավտոմեքենան ձեռք է բերել մահվանից 3 տարի առաջ: Լոտի մեկնարկային գինը գնահատվել է 50 հազար եվրո (70 հազար դոլար):