Խաղադաշտ ենք մտնելու 3 միավոր վաստակելու նպատակով. Լևոն Հայրապետյան


22:38 , 7 հոկտեմբեր, 2016

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի կարծիքով ազգային թիմի տղաները հաղթանակի մեծ ցանկությամբ են մոտենում Ռումինիայի հետ խաղին:

«Ինձ լավ եմ զգում և արդեն երկու խաղ խաղացել եմ: Բոլորը հավաքականում կենտրոնացած են, տրամադրված ենք այս խաղին, ուզում ենք հաղթել: Խաղադաշտ ենք մտնելու 3 միավոր վաստակելու նպատակով», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կհյուրընկալի Ռումինիայի թիմին: