22:30 , 7 հոկտեմբեր, 2016
Aararatnews.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ազատել է զբաղեցրած պաշտոնից Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը։ Այս տեղեկությունը araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից ։ Արմեն Հակոբյանի ազատման պատճառների մասին չեն մանրամասնել։
Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Եգոր Կարապետյանը, որը մինչ այդ ՃՈ պետի տեղակալն էր։