Սանթոսին Նոբելյան մրցանակ շնորհելը հրաշալի նորություն է. Մոգերինի


21:57 , 7 հոկտեմբեր, 2016

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հրաշալի նորություն է անվանել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին Նոբելյան մրցանակ շնորհելը, հայտնում է RIA Novwsti-ն:

2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին ջանքերի համար՝ ուղղված ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտին:

«Դա հրաշալի նորություն է»,- լրագրողներին հայտնել է Մոգերինին: