21:15 , 7 հոկտեմբեր, 2016Մարդու ուղեղի հնարավորությունները մինչև օրս գերազանցում են նույնիսկ ամենահզոր համակարգիչների ունակություններին։ Միևնույն ժամանակ, նույնիսկ ամենահասարակ հաշվիչը ավելի արագ և արդյունավետ է հաշվում, քան մենք։

Իսկ դրա մեղավորը գիտակցության թակարդներն են, որոնցում մենք հայնվում ենք գրեթե ամեն օր և որոնք չեն թողնում մեզ վստահ որոշումներ կայացնել՝ ետ պահելով հաջողության հասնելուց։
Միայն Դուք եք մեղավոր Ձեռ իռացիոնալության համար, և BlogNews-ը գիտի Ձեր մեղավորության սկզբնաղբյուրը։
Ամեն ինչ գնալով վատանում է
Իսկ դուք նկատե՞լ եք, որ ամեն տարի ամեն ինչ վատանում է։ Համոզված եմ, որ նկատել եք, սակայն այսպիսի համոզմունքի մեղավորը բանականության ազդեցությունն է։ Բանն այն է, որ մենք հակված են ուշադրություն դարձնել վատ նորությունների վրա՝ միևնույն ժամանակ չնկատելով դրական փոփոխությունները։ Գիտնականները կարծում են, որ մենք ենթագիտակցական մակարդակում վատ նորություններին ավելի մեծ կարևորություն են տալիս, քան լավերին։
Հենց դա է պատճառ հանդիսանում, որ մենք մտածենք, որ մոլորակի վրա ամեն ինչ դեպի վատն է գնում, չնայած որ շատ բաներ դրական տեղաշարժ են ունենում։
Ես միշտ ճիշտ եմ
Մենք սիրում ենք համաձայնվել այն մարդկանց հետ, ովքեր համաձայն են մեզ հետ։ Հենց այդ պատճառով է, որ մենք ընկերանում ենք մեզ նման մտածելակերպով մարդկանց հետ։ Իսկ երբ հանդիպում ենք այնպիսի անհատների, ում մտածելակերպը տարբերվում է մերինից, մենք հակակրանք ենք զգում նրանց նկատմամբ։ Գիտական տերմիններով այս թակարդը կոչվում է «ճանաչողական դիսոնասնս»։
Հենց այս խնդիրն է, որ կանգնեցնում է մեր զարգացումը որպես անհատականություն և անձ։ Մենք ուղղակի չենք ընկալում այն մտքերը, որոնք խորթ են մեզ և մնում են նույն մակարդակին՝ արհեստականորեն պարփակելով մեր մտահորիզոնը։
Գի՞ր, թե՞ ղուշ

Մենք մշտապես հավատում ենք, որ անցյալում կատարված իրադարձությունները կարող են ազդեցություն ունենալ ապագայում կատարվելիք իրադարձությունների վրա։ Դրա ամենապարզ օրինակը հասարակ մանրադրամով «գիր, թե ղուշ» խաղի մտածելակերպն է։ Եթե մեզ մոտ 5 անգամ անընդմեջ «գիր» է ընկնում, մենք հավատում ենք, որ հաջորդը անպայման «ղուշ» կլինի, չնայած որ հավանականությունը նույն 50/50–ն է։
Նույն կերպ էլ գործում է «դրական սպասելիքների» թակարդը, որը մեծ ազդեցություն ունի հատկապես խաղամոլների վրա։ Նրանք մշտապես մտածում են, որ մի շարք անհաջողություններից հետո հաջողությունն անպայման կժպտա իրենց հաջորդ անգամ, և այդ մտածելակերպով էլ ավելի մեծ գումարներ են կորցնում խաղատներում։
Այդ մասին կմտածեմ վաղը
1998 թվականին գիտնականները հետազոտություն են կատարել ընթացիկ պահի ազդեցության վերաբերյալ։ Հետազոտության մասնակիցների 74%-ը, ովքեր ուտելիք են գնել մեկ շաբաթվա համար, նախապատվությունը տվել են առողջ սնունդին։ Իսկ երբ նրանց կարգադրել են մեկ օրվա համար մթերքներ ընտրել, ապա մասնակիցների 70% ընտրել են շոկոլադը և այլ՝ գիրացնող ուտելիքներ։
Շատ հաճախ մենք անհիմն և թեթևամիտ որոշումներ ենք կայացնում՝ չմտածելով վաղվա մասին։ Բանն այն է, որ ենթագիտակցորեն մենք ամբողջ պատասխանատվությունը թողնում ենք այն մարդու վրա, ով մենք կլինենք որոշ ժամանակ անց։ Սակայն փաստն այն է, որ որոշ ժամանակ անց մենք նույն մարդն ենք լինելու և կրկին խուսափելու ենք պատասխանատվությունից։ Այս գիտակցության թակարդը մշտապես չի թողնում մեզ շարժվել դեպի մեր երազանքները և իրագործել դրանք։
Զեղչված է, նշանակում է՝ էժան է

Մենք ուշադրություն ենք դարձնում թվերի տարբերություններին, սակայն չենք նկատում դրանց մեծությունը։ Գիտական տերմիններով դա անվանվում է «խարիսխի ազդեցություն» կամ «համեմատության թակարդ»։ Այս թակարդը մշտապես օգտագործում են առևտրականները։
Սրա ամենապարզ օրինակը զեղչերն են։ Գնապիտակին մենք 2 տարբեր գներ ենք տեսնում և նկատում ենք այդ երկու գների տարբերությունը՝ չտեսնելով թե ինչքան մեծ գումարներ են դրանք իրականում։ Եվ եթե այդ տարբերությունը բավականին մեծ է լինում, մենք առանց մտածել գնում ենք այդ ապրանքը՝ առանց հասկանալու, որ դա մեզ համար շատ թանկ է կամ որ այդ ապրանքը չարժե պահանջված գումարը։ Այդպես անում են նաև ռեստորանները. նրանք ճաշացանկում ներառում են չափազանց թանկ ուտեստներ, որպեսզի մնացած գները խելամիտ երևան, սակայն իրականում նույն բանը մենք կարողանում ենք գնել մի քանի անգամ ավելի էժան՝ այլ ռեստորաններում։ Այս թակարդը հետապնդում է մեզ ամեն քայլափոխին և չի թողնում, որ մենք մտածված ծախսենք մեր գումարը։