Իտալիայում բացվել է Apple-ի առաջին եվրոպական ակադեմիան


16:40 , 7 հոկտեմբեր, 2016

Նեապոլում (Իտալիա) բացվել է Apple ընկերության առաջին եվրոպական ակադեմիան, հայտնում է The Local-ը:

Դա Apple-ի և Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի համատեղ նախագիծն է: Ակադեմիայում 600 ուսանող կսովորի: Նրանք պետք է սովորեն հավելվածների և ծրագրային ապահովման մշակում:

Առաջին 100 ուսանողները 9-ամյսա կուրսը սկսել են հոկտեմբերի 6-ին: Նրանց ընտրել են ավելի քան 4 000 թեկնածուներից: Երկրորդ խումբը ուսուցումը կսկսի 2017 թ. հունվարին: