Գերմանիան կօգնի Հաիթիին «Մեթյու» փոթորկից հետո


15:52 , 7 հոկտեմբեր, 2016

1478535267 (1)Araratnews.am-ը գրում է.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները 600 հազար եվրո կհատկացնեն Հաիթիին մարդասիրական օգնություն տրամադրելու համար` ճեպազրույցների ընթացքում հայտարարել  է ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Մեթյու» փոթորիկը 2007 թ.-ից ի վեր ամենահզորն է Ատլանտիկայում: Փոթորիկն անցնելուց հետո Հաիթիիում զոհերի  թիվը կազմում է գրեթե 340: Հաիթիի իշխանությունները հաղորդել են կղզու հարավում ավերված շուրջ 3200 կացարանների մասին: Առնվազն 350 հազար մարդ օգնության կարիք ունի:

«Մենք ցանկանում ենք օգնել, և երեկ արտգործնախարարը որոշում է ընդունել շուտափույթ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին, դրա համար կհատկացվի 600 հազար եվրո»,- ասել  է Շեֆերը, հավելելով, որ այդ միջոցները կծախսվեն Հաիթիում «գերմանական բարեգործական կազմակերպությունների և գերմանական Կարմիր  խաչի նախագծերի  վրա»: