Բելառուսը Իրանի հետ բանակցություններ է վարում նավթի մատակարարման շուրջ


15:04 , 7 հոկտեմբեր, 2016

Գազին ու նավթին առնչվող հարցերի շուրջ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի բարդությունների կապակցությամբ Բելառուսը Իրանի հետ բանակցություններ է վարում նավթի մատակարարման շուրջ: Այդ մասին հայտարարել է Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանում:

«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, որը դեսուդեն Է նետվում նավթի մատակարարման որոնումներում, եւ որը մեզ համար կնվազեցնի գինը»,-ասել է նա:

Բելառուսի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ նավթի ու գազի հարցում հայտնվել են նոր առաջարկություններ, Բելառուսը պատրաստ է փոխզիջումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: