ԱՄՆ-ում զենք կարող են կրել բոլորը, ուստի ոստիկանության գործողությունների տրամաբանությունն էլ այլ է
14:39 , 7 հոկտեմբեր, 2016
Էն պահը, որ շեյր ենք անում ԱՄՆ-ում (մասնավորապես ԱՄՆ-ում) ոստիկանության կոպիտ գործողությունները, ծեծելու կադրերը՝ արդարացնելու համար (ենթադրում եմ) Հայաստանի ոստիկանների կոպիտ գործողությունները, միանգամից նշենք, որ ԱՄՆ-ում զենք կարող է կրել ցանկացած մարդ, հետևաբար ոստիկանության գործողությունների տրամաբանությունն ու հոգեբանությունը լրիվ այլ ա, նրանց մոտ միշտ կա այն միտքը, որ փողոցում թեկուզ փոքրիկ խուլիգանություն անող մարդը կարող է հրազեն ունենալ ու կրակել, հետևաբար արձագանքն ու գործողություններն ուրիշ են ի սկզբանե: Այնտեղ ամենաշատն են սպանվում ոստիկաններ, որովհետև յուրաքանչյուրը, ով չունի գժի թուղթ, կարա ունենա զենք: Այսինքն, երբ սենց կոնտեքստով սենց բան եք ուզում հասկացնեք, ապա կա՛մ օբյեկտիվ չեք, կա՛մ տեղյակ չեք: Ինչ վերաբերում ա Հայաստանում ոստիկանների կոպիտ գործողություններին, ապա ասել եմ ու ասում եմ՝ ուժային կառույցը սիրելով ու գուրգուրելով չի կարա իրա գործը անի, դրա համար էլ անունը ուժային կառույց ա, թե չէ կլիներ սիրով ու գուրգուրանքով համոզելու նախարարություն: Երբեմն մեր ոստիկաններն ավելի շատ հումանիստական կառույց են հիշեցնում, երբեմն՝ խուժանների բանդա, ու դրա հիմնական պատճառը պրոֆեսիոնալիզմի պակասն ա, ու մինչև հիմա դեռ ոչ թե օրենքով, այլ հայավարի ձևերով հարցը լուծելու արդյունք ա, ընդ որում՝ երկու դեպքում էլ, երբ քաղմասում ծեծում են, ու երբ իրանց քաշքշում, թքում, հայհոյում են, իսկ իրանք ռոբոտի պես կանգնած էս ամեն ինչը հանդուրժում են: