Կրեմլը պաշտոնապես հայտարարել է հոկտեմբերի 10-ին Պուտինի՝ Թուրքիա այցի մասին


14:24 , 7 հոկտեմբեր, 2016

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Ստամբուլում կմասնակցի 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պուտինը ելույթ կունենա համաժողովի հատուկ նստաշրջանում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահը նաև բանակցություններ կվարի Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Կկայանա ռուս-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի քննարկում, ծրագրվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,-հայտնել են Կրեմլում: