Արալեզի՝ անհետ կորած 14-ամյա բնակիչը հայտնաբերվել է


12:48 , 7 հոկտեմբեր, 2016

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ անհետ կորած համարվող 14-ամյա Թամարա Օհանյանը հայտնաբերվել է:

Նրան հայտնաբերել են Երևան քաղաքի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից և տեղափոխել Արարատի բաժին, որից հետո հանձնվել է ծնողների հսկողությանը: Թամարան հայտնել է, որ շրջել է Աբովյան, Արմավիր և Երևան քաղաքներում: