10:16 , 7 հոկտեմբեր, 2016
Ողջույն, ես Սալլին եմ:
Տիբեթական այս ավանդական ըմպելիքի մասին ես իմացել եմ բիզնեսմեն Դեյվ Ասպրիից և ուզում եմ, որ դուք էլ անպայման իմանաք ու կիրառեք ձեր առօրյայում: Ո՞վ կպատկերացներ,որ կարագով սուրճը կարող է այսպիսի հրաշքներ գործել:
Ինչպես պատրաստել
Նույնիսկ այն օրերին, երբ ես 4-6 ժամ սպորտով էի զբաղվում, 1 բաժակ այս ըմպելիքը օգնում էր ժամեր շարունակ չզգալ քաղցի զգացողություն, ինչը հիանալի է նիհարել ցանկացող մարդու համար:
Մինչև այս ըմպելիքը ես օրվա կեսից աննկարագրելի հոգնում էի: Հիմա իմ էներգիան հերիքում է մինչև օրվա վերջ:
Ես, ինչպես մեր օրերում շատերը, տառապում էի անքնությամբ: Գիշերները համակարգչի մոտ անցկացնելով՝ առավոտյան այնքան էլ լավ աշխատանքային տեսք չէի ունենում, իսկ հիմա մոռացել եմ այդ խնդրի մասին, քնում եմ, ինչպես նորածինը :)

Ես չէի պատկերացնում, որ կկարողանամ նման բան խմել, բայց չեք էլ պատկերացնի, թե ինչ համեղ է այն:
Եվ ամենակարևորը, մի վախեցեք, այն չի գիրացնում: