Ահաբեկչության մոտիվներով զգեստ՝ Լոնդոնի արաբական շուկայում (photo)


06:58 , 7 հոկտեմբեր, 2016

Լոնդոնի արաբական շուկայում հագուստի վաճառողի մոտից 5 ֆունտ արժողությամբ զգեստ են հայտնաբերել, որի վրա Նյու Յորքի երկվորյակ աշտարակների պայթեցման պահն է պատկերված եղել: 

44-ամյա վաճառող Ջասպիր Բգատտին երդվում էր, որ ուշադրություն էլ չի դարձրել, թե ինչ է պատկերված հագուստի վրա:

Վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների ֆոնին սա լուրջ մտահոգվելու տեղիք է տվել տեղի իրավապահներին: