Ավելի ազնիվ կլինի, որ ասեք՝ նախագահի պաշտոնը նշանակովի է, ամեն ինչ մեր ձեռքն է, ու մենք չենք գնալու...


21:55 , 19 փետրվար, 2013

Ես չեմ ուզում տրվել էմոցիաներիս, ասեմ եկեք գնանք, փռթենք-սպանենք, մեզ խաբում են, մեր քվեները կեղծում են... Էմոցիաներով չեմ կարծում, թե սրանք կհեռանան: Հիմա մի բան եմ ուզում սենց մտածել մեր «իշխանությունների մասին»:

Հիմա ի՞նչ կլինի, որ էդ անտեր նախագահի պաշտոնի համար ընտրություններ չլինեն, մեկ ա դուք ոնց ուզում, տենց անում եք, երբ ու ում հարմար ա, նրան նշանակում եք:

Սենց մի օր ցնդցնելու են ձեզ օդ, մի օր ժողովուրդը հասկանալու ա, թե ինչքան ա վատանում ամեն ինչ, ու էդ ժամանակ չեք հասցնի փախչել:

Եկեք թող էդ պաշտոնը նշանակովի լինի, մեկ ա զավթել եք, ասեք՝ չենք գնում, ամեն ինչ մեր ձեռն ա ու չենք տալիս, ու մի ասեք, թե ընտրություններ, բան... 

Գոնե ինքներդ ձեզ նշանակեք, չէ՞ որ տենց գոնե ազնիվ ա, ազնվությամբ ասեք, որ դուք մնալու եք ու չեք գնալու...

Սա մեկ, երկրորդ, սա պրծնում ա, ու սկսեն քաղաքապետի նշանակման ընրությունները, այ ստեղ էլ իրանք իրար ներսում են ուտելու... Ստեղ մաֆիան բաժանվելու ա սևերի ու սպիտակների...

Հա, բայց Մուբարաքն էլ երկար չդիմացավ, չնայած հանգամանքին, որ Մուբարաքը Եգիպտոսի ժողովրդին աղի նման էր պահում, ստեղ ո՛չ ժողովուրդն ա լավ ապրում, ո՛չ էլ ձեզ են սիրում, ստեղ ավելի վատ բան ա լինելու...