Պատմության մեջ այս օրը


01:00 , 7 հոկտեմբեր, 2016
Image result for Աննա ՊոլիտկովսկայաՊատմության մեջ այս օրը 2006թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայում իր տան շքամուտքի դիմաց սպանվեց անվանի լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Աննա Պոլիտկովսկայան: Պոլիտկովսկայան պուծինյան ռեժիմի ամենախիստ քննադատներից էր: Նա հայտնի էր նաև Չեչնիայում ռուսական բանակի կատարած հանցագործությունների մասով վարած հետաքննությամբ և արված սկանդալային բացահայտումներով: 2014թ. 5 տղամարդ դատապարտվեցին Պոլիտկովսկայի սպանության մեղադրանքով, սակայն մինչ օրս էլ պարզ չէ, թե ով է եղել սպանության պատվիրատուն: